Սայմոտեկի մասին

Սայմոտեկ կազմակերպությունը 2007 թվականից զբաղվում է էլեկտրամեխանիկական սարքերի նախագծմամբ: Տարիների աշխատանքի ընթացքում կուտակված գիտելիքի հիման վրա կազմակերպությունը սկսեց նախագծել և արտադրել սեփական արտադրանք, որոնք հիմնականում նախատեսված են DIY(պատրաստիր ինքդ) և ուսումնական նախագծերի համար:

Սայմոտեկի արտադրանքը 2012 թվականից կիրառվում է ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիաներում, որի միջոցով աշակերտները պատրաստում են ռոբոտներ և այլ էլեկտրամեխանիկական համակարգեր: Կազմակերպության արտադրանքը արդեն իսկ ներդրված է 600-ից ավել՝ ՀՀ և աշխարհի այլ երկրների դպրոցներում և ուսումնական հաստատություններում: